Նորա Մոնա Բախի / Goethe Institut Armenien

26.-30.11.2025
:DDD Kunst House

Vernissage 26.11. um 19:00 Uhr

:DDD Kunst House
suite 19, Mesrop Mashtots Avenue,
51 3rd entrance
Yerevan

Die Ausstellung findet im Rahmen des Art Forum Yerevan und des Stipendienprogramms der Kunststiftung Sachsen-Anhalt in Kooperation mit dem Goethe-Institut statt / Residenz am Goethe Institut Armenien in Jerewan

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին @ddd_kunsthouse -ում կբացվի մեր ռեզիդենտ, արվեստագետ Նորա Մոնա Բախի անհատական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Երևանի Արտ Ֆորումի շրջանակում և իրականացվում Սաքսոնիա-Անհալտի արվեստի հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի և Գյոթե-Ինստիտուտի համագործակցությամբ։

Արվեստագետի ստեղծագործությունները ծնվում են նյութի, հիշողության և մթնոլորտի խոր ուսումնասիրությունից։ Նորա Մոնան հայտնի է իր մեծածավալ ածխածնային գծանկարներով, որտեղ խավարն ու լույսը, մոտն ու հեռուն հավասարակշռություն են ստեղծում։ Վերջին աշխատանքներում նուրբ պաստելային երանգները կոտրում են մոնոխրոմ պատկերային աշխարհները։

Նրա պատկերային լեզուն շարժվում է գծանկարի, գեղանկարչության և հետքի միջև՝ բացահայտելով «միջին» պոետիկ տոպոգրաֆիա․ նուրբ, բայց վճռական պատկերային աշխարհներ, որոնք միաժամանակ կրում են լռություն, շարժում և դիմադրություն։
Նորա Մոնա Բախը ծնվել է 1988թ․ Կարլ-Մարքս-Շտադտում (այժմ՝ Քեմնից), ապրում և ստեղծագործում է Հալլեում և Լայպցիգում։ 2024 թ․-ին արժանացել է Սաքսոնիա-Անհալտի նահանգի արվեստի մրցանակին։
Իր կացության ծրագրի շրջանակում Նորա Մոնան հաջորդ շաբաթ կանցկացնի նաև վարպետության դաս ուսանողների և արվեստասերների համար։
Բաց մի թողեք այս բացառիկ ցուցահանդեսը, սիրով սպասում ենք բոլորիդ